Ինչ՞ու է աշնան խորքերին ձյուն գալիս

ՓԱԹԻԼ

Ժամանակին աշնան խորքերին մեկ — մեկ ձյուն չէր գալիս։ Մի օր ձյան մի փաթիլ, որի անունը Ձյունիկ էր և նա 3 տարեկան էր ասաց՝ դե հոգնեցի, երբ է գալու ձմեռը, որ աշխարհը ծածկված լինի փափուկ ձյունով։ Մի իմաստուն մարդ ասաց՝ Ձյունիկ Ձյունիկ մինչև աշունը չվերջանա և տասը օր չանցնի,  ձյուն չի գա։ Ձյունիկը որոշեց ճանապարհ ընկնել և գնալ աշնան թագավորի  մոտ։ Ձմռան թագավորը ասաց՝ պետք չէ, որ գնաս, բայց  Ձյունիկը պատասխանեց՝ ներողություն թագավոր, բայց ես պիտի գնամ։ Թագավորը չհասցրեց ասել իր խոսքը, և Ձյունիկը արդեն գնաց։ Վերջապես Ձյունիկը հասավ տեղ։ Նա հանդիպեց աշնան թագավորին և ասաց նրան․

— Բարև, աշնան թագավոր,  կարելի՞ է դուք արդեն գնաք, և մենք գանք։

Թագավորը պատասխանեց․

-Եթե իմ տերև դստրիկը թողնի,  ես համաձայն եմ։

Ձյունիկը հարցրեց․

-Կարելի՞ է խոսել քո տերև դստրիկի հետ։

Աշնան թագավորը ասաց․

-Այո, կարող ես, — և կանչեց դստերը։

-Դուստրս ,դուստրս, — բացականչեց Աշնան թագավորը, —  արի,  քեզ հետ մի փաթիլ է ուզում խոսել:

Թագավորի դուստրը եկավ և  ասաց․

-Բարև,  ինչու՞ ես եկել։

-Բարև, եկել եմ, որ ասեմ կարելի է դուք գնաք և արդեն մենք գանք, —  ասաց Ձյունիկը։

-Ոչ, բայց կարող ենք երկուսով լինել, քանի որ  աշնան վերջերը ցուրտ է լինում և չի խանգարի, որ մի քիչ էլ ձյուն գա,- ասաց աշնան թագավորի դուստրը։

Ձյունիկը շատ ուրախացավ և նամակ գրեց իր հարազատներին, և այդ օրվանից էլ աշնան խոքերին մեկ — մեկ ձյուն է գալիս։

Оставьте комментарий